Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2005-06-28-ից մինչև 2007-02-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 5. Վարկային կազմակերպության պետական գրանցումն ու լիցենզավորումը, վարկավորում իրականացնող իրավաբանական անձանց վերագրանցումը

գործել է մինչև 2007-02-03Բացել ARLIS-ում

Հոդված 5. Վարկային կազմակերպության պետական գրանցումն ու լիցենզավորումը, վարկավորում իրականացնող իրավաբանական անձանց վերագրանցումը

1. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում՝

ա) գրանցման և լիցենզավորման դիմումը.

բ) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի կողմից հաստատված վարկային կազմակերպության կանոնադրությունը՝ 6 օրինակից.

գ) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի որոշումը՝ վարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին.

դ) վարկային կազմակերպության ղեկավարների գործունեության մասին տեղեկանքը՝ կազմված Կենտրոնական բանկի սահմանած ձևով.

ե) վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց՝ Կենտրոնական բանկի սահմանած ձևով կազմված հայտարարությունը՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության մասին.

զ) վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը, որը հաստատում է նրա կառավարման բարձրագույն մարմինը և ներառում է վարկային կազմակերպության գործունեության տեսակը, ոլորտը, գործունեության կարգը, միջոցների ներգրավման և տեղաբաշխման մեթոդները, ընթացակարգերը և Կենտրոնական բանկի սահմանած և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ: Կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպությունների տարբեր տիպերի (խմբերի) համար, ըստ գործունեության տեսակների, իր ընդունած նորմատիվ իրավական ակտերով հաստատել գործունեության օրինակելի կանոնակարգեր:

2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերն ու տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում և լիցենզավորում է վարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա գրանցումն ու լիցենզավորումը: Վարկային կազմակերպությունը գրանցվում և լիցենզավորվում է, եթե պահպանվել են հետևյալ պահանջները՝

ա) ամբողջությամբ վճարվել է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը, որը վճարվում է Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում բացված կուտակային հաշվին.

բ) վարկային կազմակերպության գործունեության վայրը համապատասխանում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջներին.

գ) վարկային կազմակերպության ղեկավարները համապատասխանում են Կենտրոնական բանկի կողմից ներկայացվող որակավորման և մասնագիտական համապատասխանելիության չափանիշներին.

դ) վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք ստացել են Կենտրոնական բանկի համաձայնությունը:

3. Գրանցման և լիցենզավորման մասին որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը վարկային կազմակերպությանը տալիս է գրանցման վկայական և լիցենզիա՝ այդ մասին ծանուցելով Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրին՝ վարկային կազմակերպության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

4. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից վարկային կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և համարվում է լիցենզավորված:

5. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության գրանցումն ու լիցենզավորումը, եթե՝

ա) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ.

բ) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին.

գ) չեն պահպանվել սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջները:

6. Գրանցվելու և լիցենզիա ստանալու դիմումը մեկամսյա ժամկետում պաշտոնապես չմերժվելու դեպքում վարկային կազմակերպությունը համարվում է գրանցված և լիցենզավորված:

7. Այն իրավաբանական անձինք, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որպես հիմնական գործունեություն իրականացրել են սույն օրենքով սահմանված վարկային կազմակերպության գործունեություն, կարող են սույն օրենքի 23-րդ հոդվածում նշված ժամկետից հետո՝ եռամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով դիմել Կենտրոնական բանկ՝ որպես վարկային կազմակերպություն վերագրանցվելու համար:

8. Կենտրոնական բանկը վերագրանցում և լիցենզավորում է նշված անձանց, եթե պահպանվել են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջներն ու պայմանները, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված պայմանի: Ընդ որում, սույն հոդվածով սահմանված վերագրանցման և լիցենզավորման համար որևիցե վճար կամ տուրք չի գանձվում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։