Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-11-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՀԱՐԱԿԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Հոդված 19. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները

գործել է մինչև 2018-11-17Բացել ARLIS-ում

Հոդված 19. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունները

1. Օտարերկրյա ֆինանսական հաստատությունների հետ թղթակցային կամ համանման այլ հարաբերությունների ընթացքում ֆինանսական հաստատությունը, ի լրումն հաճախորդի պատշաճ ուսումնասիրության համար սույն օրենքով սահմանված պահանջների, պետք է`

1) հավաքի բավարար տեղեկություններ, որպեսզի ամբողջությամբ պարզի թղթակից հաստատության գործունեության բնույթը և, հիմք ընդունելով հրապարակային ու այլ արժանահավատ տեղեկությունները, գնահատի թղթակից հաստատության գործարար համբավն ու դրա նկատմամբ իրականացվող վերահսկողության որակը, ներառյալ այն, թե արդյոք այդ ֆինանսական հաստատությունը ներգրավված է եղել կամ տվյալ պահին ներգրավված է փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված քրեական հետապնդման կամ որևէ այլ վարույթի մեջ.

2) գնահատի թղթակից հաստատության կողմից իրականացվող` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ընթացակարգերը, հավաստիանալու համար, որ դրանք բավարար են և արդյունավետ.

3) թղթակցային և համանման այլ հարաբերություն հաստատելուց առաջ ստանա ավագ ղեկավարության հավանությունը.

4) փաստաթղթավորի թղթակից հաստատություններից յուրաքանչյուրի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համապատասխան պարտականությունները, եթե դրանք հստակորեն հայտնի չեն.

5) հավաստիանա, որ տարանցիկ հաշիվների դեպքում թղթակից հաստատությունը՝

ա. իրականացրել է ֆինանսական հաստատության հաշիվներին ուղղակի հասանելիություն ունեցող հաճախորդների պատշաճ ուսումնասիրություն և հարցման դեպքում կարող է տրամադրել այդ հաճախորդների պատշաճ ուսումնասիրության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները,

բ. թույլ չի տալիս կեղծ բանկերի կողմից իր հաշիվների օգտագործումը:

2. Ֆինանսական հաստատությանն արգելվում է թղթակցային կամ համանման այլ հարաբերություններ հաստատել կամ շարունակել կեղծ բանկերի հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։