Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-09-ից մինչև 2018-11-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 29. Հաշվետվություն տրամադրող անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

գործել է մինչև 2018-11-17Բացել ARLIS-ում

Հոդված 29. Հաշվետվություն տրամադրող անձանց և ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողությունը

1. Հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան վերահսկող մարմինները: Հաշվետվություն տրամադրող որևէ տեսակի անձի նկատմամբ վերահսկող մարմին առկա չլինելու կամ վերահսկող մարմնին փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում վերապահված գործառույթների իրականացման իրավական կարգավորման բացակայության դեպքում այդ հաշվետվություն տրամադրող անձի նկատմամբ վերահսկողություն կարող է իրականացնել լիազոր մարմինը` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին գլխով սահմանված կարգով:

2. Օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև լիազոր մարմնի առաջարկի հիման վրա վերահսկող մարմիններն իրականացնում են հաշվետվություն տրամադրող անձանց մոտ ստուգումներ՝ փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման պահանջների կատարումն ուսումնասիրելու և ռիսկերը գնահատելու նպատակով:

3. Ոչ առևտրային կազմակերպություններին վերահսկելու իրավասություն ունեցող մարմինները պետք է լիազոր մարմնի դիմումով միջոցներ ձեռնարկեն ոչ առևտրային կազմակերպություններին փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավելը կամ օգտագործելը կանխարգելելու համար: Ոչ առևտրային կազմակերպությունները պարտավոր են սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում պահպանել՝

1) ներպետական և միջազգային գործարքների վերաբերյալ տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) այնպիսի մանրամասնությամբ, որը հնարավորություն կտա հավաստիանալու, թե արդյոք դրանց առարկա գույքը ծախսվել է կազմակերպության նպատակներին համապատասխան.

2) կառավարման մարմինների անդամների նույնականացման տվյալները՝ սույն օրենքի 16-րդ հոդվածին համապատասխան.

3) հիմնադիր փաստաթղթերը և կառավարման մարմինների որոշումները.

4) ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ փաստաթղթերը:

4. Լիազոր մարմինը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև քրեական հետապնդում իրականացնող մարմինները կարող են ոչ առևտրային կազմակերպություններից կամ դրանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմիններից պահանջել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։