Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 501-Ա

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ավստրալիայի «Արմինյան քրիշչըն միշըն ինքորփորեյթիդ» մարդասիրական հիմնադրամի կողմից որպես աջակցություն «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (ցանկը՝ համաձայն հավելվածի, 733 տեղ, 8,441 կգ ընդհանուր քաշով, 343,680.70 ավստրալիական դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 9,559.92 ավստրալիական դոլար և 1,400 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «ԱՍՄ» բարեգործական-մարդասիրական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

29.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 501-Ա որոշման

«ԱՍՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ-ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ

NN

ը/կ Ապրանքի անվանումը Չափի միավորը Տեղը Արժեքը (ավստրալիական

դոլար)

1. Գործված ծածկոց (նոր) արկղ 240 29,448

2. Հագուստ (նոր) արկղ 207 166,883

3. Անկողնային պարագաներ՝ վերմակ, սավան, ծածկոց, բարձի երես, սրբիչ (նոր) արկղ 3 832.50

4. Կտորեղեն (տարաչափ) (նոր) արկղ 49 3,179

5. Գործելու թել (նոր) արկղ 7 1,707.50

6. Կոշիկ (տղամարդու, կնոջ, մանկական) (նոր) արկղ 48 28,889

7. Պայուսակ (մանկական ուսապարկ) (նոր) արկղ 12 3,955

8. Խաղալիք (խառը) (նոր) արկղ 101 76,182

9. Գրենական պիտույքներ (նոր) արկղ 15 14,420

10. Խոհանոցային պարագաներ՝ կաթսա, բաժակ, ջրի շիշ (նոր) արկղ 16 3,782.70

11. Հիգիենայի պարագաներ՝ միջադիր կնոջ, տակդիր մանկական, վերականգնողական արկղ 26 9,822

12. Պլանշետային համակարգիչ և պատյան (նոր) արկղ 2 2,580

13. Երաժշտական ստեղնաշար (նոր) հատ 1 1,300

14. Եռանիվ սայլակ (նոր) հատ 1 130

15. Կարի մեքենա (նոր) հատ 1 150

16. Ներքնակ (նոր) հատ 2 300

17. Կահույք՝ մահճակալ (նոր) հատ 2 120

Ընդամենը՝ 733 343,680.70

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

29.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։