Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի` դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցելուց հետո երեսուներորդ (30) օրը:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` մյուս Կողմին գրավոր ծանուցելով այդ մասին: Այդ դեպքում Համաձայնագիրն ուժը կորցնում է նման ծանուցումից հետո վեց ամիս անց:

Կատարված է Կիև քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

Հավելված

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏԻ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ

Սույն Համաձայնագրի շրջանակներում արտասահման մուտք գործելու և արտասահմանից վերադառնալու համար վավերական փաստաթղթերն են`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար.

1.1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,

1.2. դիվանագիտական անձնագիր,

1.3. ծառայողական անձնագիր,

1.4. օդանավի անձնակազմի անդամի վկայական (թռիչքային առաջադրանքի մասին նշումի առկայության դեպքում),

1.5. Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական (միայն Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար),

1.6. մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայական (միայն Ուկրաինայից դուրս գալու համար` օրինական ներկայացուցիչների ուղեկցությամբ):

2. Ուկրաինայի քաղաքացիների համար.

2.1. արտասահման մեկնելու համար Ուկրաինայի քաղաքացու անձնագիր,

2.2. երեխայի երթևեկության փաստաթուղթ,

2.3. դիվանագիտական անձնագիր,

2.4. ծառայողական անձնագիր,

2.5. օդանավի անձնակազմի անդամի վկայական (թռիչքային առաջադրանքի մասին նշումի առկայության դեպքում),

2.6. Ուկրաինա վերադարձի վկայական (միայն Ուկրաինա վերադարձի համար):

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի փետրվարի 20-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։