ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2895-Ա «21» հուլիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժնի պետին և դիմողին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
21.07.2025 թ.
հ. 2895-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 «ՏՄ ՄԵԳԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ Աշտարակի խճուղի, հ.51/27 խանութ «ՏՄ ՄԵԳԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակի խճուղու հ.51/27 հասցեում գտնվող խանութին /վկ. հ.06052025-01-0272/ տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.49/35 01013GXH2HZB
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան