Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Կողմերը փոխշահավետ պայմանների հիման վրա իրավասու մարմիններին հանձնարարում են`

միջպետական կառավարական կապի, ինչպես նաև կառավարական կապի ազգային ցանցերի համար նոր համակարգերի և միջոցների մշակման և արտադրության բնագավառում իրավասու մարմինների միջև համաձայնեցված առանձին փաստաթղթերով որոշված կարգին համապատասխան անցկացնել գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական աշխատանքներ,

փոխգործակցել կառավարական կապի միջոցների արտադրության բնագավառում,

փոխգործակցել գաղտնագրային պաշտպանության և տեխնիկական կապուղիներից տեղեկատվության արտահոսքի պաշտպանության բնագավառի հարցերի լուծման գործում,

իրականացնել իրավասու մարմինների կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումը,

իրականացնում են փոխգործակցություն Հայաստանի Հանրապետության և ՈՒկրաինայի կառավարական կապի ռադիոէլեկտրոնային միջոցների էլեկտրամագնիսային համատեղելիության ապահովման նպատակով իր պետության տարածքում նրա կողմից տրամադրված հաճախության սպեկտրի օգտագործման հարցերով:

Թվարկված ուղղություններով համագործակցությունն իրականացվում է իրավասու մարմինների կողմից համաձայնեցված առանձին փաստաթղթերով սահմանված կարգին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։