ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«23» հուլիսի 2025 թ. N 75-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ, ՀԱՄԱԼԻՐ, ՀՐԱՏԱՊ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել նախնական, համալիր, հրատապ, առանձնահատուկ կարիքների գնահատման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրենին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում սույն հրամանով նախատեսված ընթացակարգերի և հարցաշարերի թվայնացման և Սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական համակարգում դրանց ներառման գործընթացը կազմակերպելու նպատակով, ներկայացնել աշխատանքների իրականացման ճանապարհային քարտեզ։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սույն հրամանում նշված ընտանիքի սոցիալական գնահատումն իրականացնողների վրա։
7/23/2025
Ն. Մկրտչյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի 2025 թվականի
հուլիսի 23-ի N 75-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՆԱԽՆԱԿԱՆ, ՀԱՄԱԼԻՐ, ՀՐԱՏԱՊ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 օգոստոսի 2025 թվական: