Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-07-ից մինչև 2014-09-11։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱՌԵՎՏՈՒՐ

Հոդված 9.1

գործել է մինչև 2014-09-11Բացել ARLIS-ում

Հոդված 9.1.

Ապրանքների դրոշմավորումը

1. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ենթակա (օտարվող)` սույն օրենքի 9.2-րդ հոդվածում նշված ապրանքները:

2. Եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ, դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք) և Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

3. Պարտադիր դրոշմավորման ենթակա չեն ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող՝ սույն օրենքի 9.2-րդ հոդվածով սահմանված ցանկում ներառված ապրանքները:

4. Սույն օրենքի 9.1-9.6-րդ հոդվածների կիրառման լիազոր մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

(9.1-րդ հոդվածը լրաց. 19.12.12 ՀՕ-252-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։