Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

«16» դեկտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 1996 թ. N 377

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Սեփականաշնորհել «Արթիկի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության:

1.2. «Արթիկի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել մանկապարտեզը (քաղ. Արթիկ, Չարենցի 1) և այն երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Շիրակի մարզպետարանի տնօրինությանը:

1.3. «Արթիկի կարի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 42220 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 33780 հազ. դրամ:

1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3378 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 4348 հազ. դրամ:

1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

1.8. Սահմանել, որ «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

1.9. Սահմանել, որ «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Արթիկի կարի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

2.1. Սեփականաշնորհել «Գուգարքի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. «Գուգարքի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել երկու բնակելի կացարանը և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Լոռու մարզպետարանի տնօրինությանը:

2.3. «Գուգարքի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

2.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 39780 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 31830 հազ. դրամ:

2.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3183 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

2.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 14237 հազ. դրամ:

2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

2.8. Սահմանել, որ «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ ուշ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

2.9. Սահմանել, որ «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գուգարքի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

3.1. Սեփականաշնորհել Քաջարանի «Գանձասար» հյուրանոցը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Քաջարանի «Գանձասար» հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

3.3. Քաջարանի «Գանձասար» հյուրանոցի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 35850 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 35850 հազ. դրամ:

3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 3585 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

3.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

3.8. Սահմանել, որ «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

3.9. Սահմանել, որ «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Քաջարանի «Գանձասար» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

4.1. Սեփականաշնորհել «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության:

4.2. «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

4.3. «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

4.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 26970 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 21580 հազ. դրամ:

4.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 2158 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

4.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 6325 հազ. դրամ:

4.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

4.8. Սահմանել, որ «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

4.9. Սահմանել, որ «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

4.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Ալավերդու ոչ ալկոհոլային խմիչքների և գարեջրի գործարան» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

5.1. Սեփականաշնորհել «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

5.3. «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

5.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4560 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 4560 հազ. դրամ:

5.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 456 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

5.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

5.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

5.8. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

5.9. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

5.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի կինոցանցի «Երևան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

6.1. Սեփականաշնորհել «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության:

6.2. «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» պետական ձեռնարկությունը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

6.3. «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» պետական ձեռնարկության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

6.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 3260 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3260 հազ. դրամ:

6.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 326 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

6.6. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

6.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:

6.8. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:

6.9. Սահմանել, որ «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:

6.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Գյումրիի կինոցանցի «Հայաստան» կինոթատրոն» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:

7.1. Կարի արտադրական միավորման («Ալաշկերտ» ՓԲԸ) Վարդաբլուրի տեղամասի պետական բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել դրա աշխատավորական կոլեկտիվին` փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:

7.2. Կարի արտադրական միավորման («Ալաշկերտ» ՓԲԸ) Վարդաբլուրի տեղամասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:

7.3. Կարի արտադրական միավորման («Ալաշկերտ» ՓԲԸ) Վարդաբլուրի տեղամասի կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխվելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:

7.4. Սահմանել ընկերության կանոնադրական հիմնադրամը` 698 հազ. դրամ, որից վաճառքի ենթակա մասը` 558 հազ. դրամ:

7.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

7.6. Գույքի գնումն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8.1. «Ստեփանավանի կարի ԱՄ-ի Արմանիսի կարի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 380 հազ. դրամ:

8.2. Վճարման ենթակա պասսիվներ չկան:

8.3. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

9.1. Երևանի արտադրական-շինարարական վարչության Թաիրովի կահույքի արտադրամասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվի հիման վրա ստեղծված ընկերությանը:

9.2. Գնահատումը և վաճառքն իրականացնել «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի դեկտեմբերի 16-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։