«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«3» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 1996 թ. N 281
Քաղ. Երևան
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 և 1996 թվականի մայիսի 20-ի «Համաշխարհային բանկի վարկի տնտեսված միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալների հաստատման մասին» N 154 որոշումների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Համաշխարհային բանկի վարկի տնտեսումների և տուգանքներից գոյացած միջոցների հաշվին աղետի գոտու վերականգնման ծրագրով 1996 թվականին իրականացվող կապիտալ ներդրումների լրացուցիչ ծավալները և նախատեսվող օբյեկտների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակին` սահմանված կարգով իրականացնել սույն որոշման հավելվածում նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթների անցկացումը և ապահովել կապալի պայմանագրի կնքումը մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպությունների հետ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը բանակցություններ վարել Համաշխարհային բանկի հետ աղետի գոտու վերականգնման ծրագրի ավարտման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 3-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1996 թվականի
սեպտեմբերի 3-ի N 281 որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՎԱՐԿԻ ՏՆՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ 1996 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
NN ը/կ Օբյեկտի անվանումը Չափի միավորը Ծավալը Կապիտալ ներդրումները
(մլն դրամ)
1 2 3 4 5
1. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Բնակարանային շինարարություն քառ. մ 7183 186,0
այդ թվում`
քաղ. Գյումրի
բ/շ, Լենինգրադյան 8ա (ամրացում) քառ. մ 1200 31,0
բ/շ, Շիրակացու 177 (ամրացում) քառ. մ 1943 114,0
բ/շ, Լենինի 9 (ամրացում)**
բնակիչների միջոցների ներգրավմամբ «Անի» թաղամաս* քառ. մ 4040 41,0
այդ թվում`
բ/շ, 1-2-2ե քառ. մ 932 7,0
բ/շ, 1-2-2դ քառ. մ 582 4,0
բ/շ, 9-1-7վ քառ. մ 968 5,0
բ/շ, 9-1-15բ քառ. մ 466 3,0
բ/շ, 9-1-6վ քառ. մ 444 11,0
բ/շ, 9-1-6բ քառ. մ 648 11,0
2. ԼՈՌՎԱ ՄԱՐԶ
Բնակարանային շինարարություն քառ. մ 2044 196,0
այդ թվում`
քաղ. Վանաձոր
բ/շ, Հոկտեմբերյան N 20 քառ. մ 744 70,0
քաղ. Սպիտակ
Էստոնական թաղամաս քառ. մ 1300 126,0
Չնախատեսված ծախսեր 38,0
Ը Ն Դ Ա Մ Ե Ն Ը 420,0
այդ թվում`
բնակարանային շինարարություն քառ. մ 9227,0 382,0
չնախատեսված ծախսեր 38,0
______________
Ծանոթագրություն: Ծավալները և արժեքները ենթակա են ճշտման նախահաշվային արժեքների սահմանված կարգով հաստատումից և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:
* Նշված օբյեկտների շինարարության պատվերների տեղադրման մրցույթներն անցկացնել բնակչության հավաքած միջոցներն աղետի գոտու վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակի հաշվին փոխանցելուց հետո:
** Բնակելի շենքի շինարարության հարցին անդրադառնալ օբյեկտի շինարարության պատվերների տեղադրման մրցույթների արդյունքների ամփոփումից հետո:
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ-ՆԱԽԱՐԱՐ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ