Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-04-25-ից մինչև 2001-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-07-02Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 1995 թ. N 352

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՐՏՔԵՐԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերը գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպելու և այդ մուրհակների շրջանառությունը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով ձևակերպման կարգը (կցվում է):

2. Գանձապետական հասարակ մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մարման աշխատանքների իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թ.

հունիսի 19-ի N 352 որոշմամբ

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ հանրապետական բյուջեի պարտքերի՝ գանձապետական հասարակ մուրհակներով ձԵՎակերպման

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հանդեպ Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջեի պարտքերի` գանձապետական հասարակ մուրհակներով (այսուհետև` մուրհակներ) ձևակերպման, ինչպես նաև մուրհակների թողարկման, տրման, շրջանառության, հաշվառման և մարման կարգը:

II. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ

2. Մուրհակների թողարկման, տրման, հաշվառման և մուրհակներով հանրապետական բյուջեի պարտքերի մարման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կառավարության անունից իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

3. Թողարկված մուրհակների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի հանրապետական բյուջեի պարտքերի գումարը:

Մուրհակները թողարկվում են 1000000 դրամից ոչ պակաս անվանական արժեքով` մուրհակում նշված ժամկետով:

4. Մուրհակները (նմուշը կցվում է) թողարկողի կողմից տրվում են առաջին մուրհակատերերին` Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին` վերջիններիս հանդեպ բյուջեի պարտքերի դիմաց:

5. Մուրհակը թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից մուրհակի տրման փաստն ամրագրվում է հատուկ գրանցամատյանում, որում նշվում է յուրաքանչյուր մուրհակատիրոջ (պարտատիրոջ) անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), նրան տրված մուրհակների քանակը, արժեքը, տրման ամսաթիվը և մարման ժամկետը:

III. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

6. Առաջին մուրհակատերերը մուրհակները փոխանցում են բյուջեից վճարվելիք պարտքերի գծով պարտատեր ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին:

7. Մուրհակատերը (բացառությամբ առաջին մուրհակատիրոջ) մուրհակները կարող է`

ա) վաճառել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ցանկացած ֆիզիկական անձի, ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության և բանկի.

բ) փոխանցել պարտատերերին` պարտքերը մարելու նպատակով.

գ) օգտագործել որպես գրավի առարկա:

(7-րդ կետը փոփ. 25.04.96 N 125)

8. Մուրհակների փոխանցումը վավերացվում է մուրհակի շրջերեսի փոխանցագրին (ինդոսամենտին) համապատասխան:

9. Մուրհակը ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին փոխանցելու դեպքում փոխանցագիրը վավերացվում է նրանց կողմից, իսկ ֆիզիկական անձանց փոխանցելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց ստորագրությունները վավերացվում են նոտարական կարգով:

10. Մուրհակի շրջերեսին փոխանցագրի լրացման համար տեղ չլինելու դեպքում գրառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից կնքված լրացուցիչ թերթիկի (ալլոնժի) վրա, որը համարվում է մուրհակի բաղկացուցիչ մասը:

11. Մուրհակի յուրաքանչյուր սեփականատեր օգտվում է մուրհակի սեփականատիրոջ բոլոր իրավունքներից:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխավորում է վճարումների կատարումը մուրհակատիրոջ կողմից մուրհակը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված ժամկետում, ինչպես նաև սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու դեպքում և դրա խախտման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված ժամկետում սույն կարգի 20-րդ կետով սահմանված կարգով մուրհակատիրոջ կողմից ներկայացված մուրհակը չմարելու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պարտավորվում է նրան վճարել տուգանք` յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար մուրհակի անվանական արժեքի 0,25 տոկոսի չափով:

(12-րդ կետը խմբ. 25.04.96 N 125)

IV. ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵի ՀԱՐԿԵՐԻ և ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐՈՎ

13. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացվում է մուրհակում նշված ժամկետի ընթացքում` փոխադարձ պարտքերի հաշվանցման կարգով հետգնման միջոցով, ընդ որում, չպետք է խախտվեն առանձին հարկատեսակների համար սահմանված վճարումների ժամկետները:

14. Մուրհակներով հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումն իրականացնելու նպատակով մուրհակատերը դիմում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության տարածքային մարմիններին` վճարումների մասին տեղեկանք ստանալու համար: Հարկային մարմինը դիմումի ստացման պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է տեղեկանք, որում նշվում է հարկերի և այլ պարտադիր վճարումների գծով ապառքի և առաջիկա մուծումների գումարի չափը:

15. Մուրհակատերը տեղեկանքը` կից գրությամբ, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որով պատրաստակամություն է հայտնում իր տրամադրության տակ գտնվող մուրհակներով կատարել հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարումը:

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունից տեղեկանքն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգելով մուրհակների իսկությունը, ինչպես նաև համեմատելով մուրհակում նշված գումարը վճարման ենթակա հարկերի գումարի հետ, մուրհակատիրոջ հետ կազմում է մուրհակը մարելու մասին փոխադարձ ակտ և վերջինիս հիման վրա նույն ժամկետում մուրհակատիրոջը տալիս հանրապետական բյուջեի պարտքերի մարման գումարի վերաբերյալ սահմանված ձևի տեղեկանք` Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության համապատասխան մարմին ներկայացնելու համար: Հարկերի գծով հաշվանցումը կատարվում է միայն մուրհակում նշված գումարի սահմաններում:

17. Եթե մուրհակատիրոջ ներկայացրած տեղեկանքում նշված գումարը գերազանցում է մուրհակում նշված գումարը, ապա ակտը կազմվում է վերջինիս չափով, և մուրհակը համարվում է մարված:

18. Եթե մուրհակում նշված գումարը գերազանցում է տեղեկանքում նշված գումարը, ապա հանրապետական բյուջե հարկերի և այլ պարտադիր վճարումների մարման գծով հաշվանցումը կարող է կատարվել մուրհակատիրոջ ցանկությամբ` նշված գերազանցումը ձևակերպելով որպես հարկերի վճարման գծով կանխավճար:

V. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՄՈՒՐՀԱԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ

19. Մուրհակների հաշվապահական հաշվառումը կատարվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հաստատած հրահանգներով:

VI. ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿ ՄՈՒՐՀԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

20. Մուրհակները` թողարկողի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարվում են անվանական արժեքով, մարման ժամկետից ոչ շուտ (բացառությամբ սույն կարգի 13-րդ կետով նախատեսված դեպքի):

Մուրհակատերը մուրհակի մարման համար սահմանված ժամկետից ոչ շուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում գրություն (կցելով մուրհակը), որում նշվում են մուրհակատիրոջն սպասարկող բանկի անվանումը և բանկային հաշվի համարը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը մուրհակի փոխանցագրում նշված վերջին մուրհակատիրոջ կողմից մուրհակի մարման վերաբերյալ գրության ներկայացման օրվանից ոչ ուշ, քան 5 բանկային օրվա ընթացքում նրա բանկային հաշվին է փոխանցում մուրհակի անվանական արժեքին հավասար գումար:

(20-րդ կետը խմբ. 25.04.96 N 125)

21. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից վճարման հանձնարարագիրը բանկ ներկայացվելու օրը համարվում է մուրհակի մարման օր:

22. Մուրհակով տոկոսներ ու այլ եկամուտներ չեն վճարվում, և դրա մարումը կատարվում է անվանական արժեքով:

23. Մուրհակը կորցնելու դեպքում նորը չի տրվում. այն ճանաչվում է անվավեր և ենթակա չէ վերադարձման:

(23-րդ կետը լրաց. 25.04.96 N 125)

ՓՈԽԱՆՑԱԳՐԵՐ

Ես, մուրհակատեր _________________________________________________________________________

ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս*

__________________________________________________________________________________________

փոխանցում եմ սույն մուրհակով իմ իրավունքները ______________________________________________

__________________________________________________________________________________________

ԱԱՀ կամ կազմակերպության անունը, կամ ներկայացնողին

__________________________________________________________________________________________

ստորագրություն, ամսաթիվ

Ես, մուրհակատեր _________________________________________________________________________

ԱԱՀ կամ կազմակերպություն հանձինս

ՄՈՒՐՀԱԿԻ ՎՃԱՐՈՒՄԸ

Հաստատում եմ սույն մուրհակով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումը`

Վերջին մուրհակատեր _________________________________________________________________

ստորագրություն, (կնիք) և ամսաթիվ

Մուրհակատու ___________________________________________________________________________

ստորագրություն, ամսաթիվ

___________________

* իրավաբանական անձանց համար կնքվում է իրավաբանական անձի կնիքով, ֆիզիկական անձանց համար ստորագրությունը վավերացվում է նոտարական կարգով:

(կարգը փոփ., խմբ., լրաց. 25.04.96 N 125)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։