Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 92 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 231 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«25» սեպտեմբերի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 սեպտեմբերի 1996 թ. N 314

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 92 ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 231 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացման միջոցառումների ցանկի մասին» N 92 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված ցանկից հանել`

«Սոցիալական քաղաքականություն» բաժնի 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 5-րդ կետի 1-ին ենթակետը.

«Շուկայի պետական կարգավորում» բաժնի 1-ին կետի 1-ին, 2-րդ ենթակետերը և 2-րդ կետի 4-րդ ենթակետը.

«Գյուղատնտեսություն» բաժնի 1-ին կետի 2-րդ ենթակետի`

«2. «Ագրոքիմիական ծառայության մասին»

ՀՀ օրենքի նախագիծ 2-րդ եռամսյակ ՀՀ գյուղատնտեսության

և պարենի նախարարություն»

տողը.

«Գիտություն» բաժնի 4-րդ կետը.

բ) որոշմամբ հաստատված ցանկի «կրթություն» բաժնի 6-րդ կետում «2-րդ եռամսյակ» բառերը փոխարինել «4-րդ եռամսյակ» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերում 1996 թվականի երրորդ եռամսյակում քննարկման ենթակա հարցերի ցանկը հաստատելու մասին» N 231 որոշմամբ հաստատված ցանկից հանել 8-րդ և 9-րդ կետերը::

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 25-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։