ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 օգոստոսի 2025 թվականի N 1086-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ (ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը` համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
07.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
օգոստոսի 7-ի N 1086-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱՅԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐՆ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Աղյուսակ N 1
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մասնագիտությունը Քանակը
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 4
Մանկաբուժություն 3
Վարակային հիվանդություններ 2
Մանկական վիրաբուժություն 1
Ընդամենը 10
Աղյուսակ N 2
ՀՀ առողջապահության նախարարություն
Մասնագիտությունը Քանակը
Լաբորատոր ախտորոշում 1
Որովայնային վիրաբուժություն 4
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 6
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 3
Քիթ-կոկորդ-ականջաբանություն /օտորինոլարինգոլոգիա/ 1
Նյարդաբանություն 4
Ընտանեկան բժշկություն 14
Հոգեբուժություն 3
Մանկաբուժություն 8
Ներքին բժշկություն 12
Վարակային հիվանդություններ 3
Ռադիոլոգիա 1
Վնասվածքաբանություն և օրթոպեդիկ վիրաբուժություն 1
Սրտաբանություն /կարդիոլոգիա/ 1
Մանկական վիրաբուժություն 1
Նեոնատոլոգիա 3
Անհետաձգելի բժշկություն 5
Ուռուցքաբանություն 1
Համաճարակաբանություն 1
Դատաբժշկական փորձաքննություն 2
Ընդամենը 75
Աղյուսակ N 3
ՀՀ պաշտպանության նախարարություն
Մասնագիտությունը Քանակը
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 3
Որովայնային վիրաբուժություն 3
Ներքին հիվանդություններ 2
Նյարդաբանություն 2
Մաշկաբանություն և սեռավարակաբանություն 2
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա 2
Հոգեբուժություն 2
Վարակային հիվանդություններ 1
Համաճարակաբանություն 2
Ընդամենը 19
Աղյուսակ N 4
ՀՀ պաշտպանության նախարարություն
Ինտերնատուրա Քանակը
Ընդհանուր բժշկական գործունեություն զինված ուժերում 40
Ընդհանուր ստոմատոլոգիական գործունեություն 10
Ընդամենը 50
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
07.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2025 թվական: