Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱԼՅԱՆՍ ՖԵԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2025 թվականի N 1079-Ա

«ԱԼՅԱՆՍ ՖԵԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ՀԱՅՏԸ ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մերժել «Ալյանս Ֆեզ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համար` 264.120.08766) կողմից «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետի երկարաձգման հայտը:

2. Լուծարել «Ալյանս» ազատ տնտեսական գոտին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության և «ԵրՄՄԳՀԻ» փակ բաժնետիրական ընկերության տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու և ստեղծված ազատ տնտեսական գոտու մեկնարկը թույլատրելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից լիազոր մարմին հաշվետվությունների ներկայացման ձևերը հաստատելու մասին» N 785-Ա որոշումը։

4. Սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի գործողությունը տարածվում է 2025 թվականի օգոստոսի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։