Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՈՒԵՖԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 օգոստոսի 2025 թվականի N 1089-Ա

ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՈՒԵՖԱ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՎ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ/ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1163. Մասսայական սպորտ» ծրագրի «32006․ Ֆուտբոլի ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզադաշտերի և մարզադպրոցների կառուցում» միջոցառման շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին վերապահված՝ Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման պահանջը համարվում է անհետաձգելի.

2) Վանաձորում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման/վերակառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության գնման գործընթացը կազմակերպվում է «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

07.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։