ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 698-Ա
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասերը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 23-ի N 80-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը՝
1. Հաստատել «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 907-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
Երևան
08.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 698-Ա որոշման
Կ Ա Զ Մ
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
1. Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ալֆրեդ Քոչարյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Քրիստինե Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
Սուրեն Թովմասյան - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
Եղիազար Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Հարություն Սարգսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
2. Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Հովսեփ Հովեյան - «Մետաղական կառուցվածքների գործարան» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Սեյրան Արիստակեսյան - «Արտաշատի ԷՑՇ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մկրտիչ Մինասյան - Հայաստանի ճարտարապետների պալատի անդամ (համաձայնությամբ)
Վահե Պետրոսյան - «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ)
Միհրան Մեհրաբյան - «INNOTEK» ընկերության հիմնադիր (համաձայնությամբ)
3. Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ավետիք Արզումանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրության ամբիոնի վարիչ, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Տաթև Փայտյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինտերիերի և էքստերիերի դիզայնի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու
Կարեն Ռաշիդյանց - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հրանտ Թադևոսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական նկարիչ
Արտաշես Սարգսյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու
4. Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Կառլեն Քաշանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող
Վարդան Բդոյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող
Անուշ Գրիգորյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանող
Վարդուհի Վարդանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի ուսանող
Էլենա Աբրահամյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
11.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ