Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«07» օգոստոսի 2025 թ. N 62-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 60-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2024 թվականի հուլիսի 30-ի «Մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 60-Ն հրամանի հավելվածի.

1) 11-րդ կետի 2-րդ ենթակետում «8» թվեը փոխարինել «7» թվով, իսկ «9» թիվը՝ 8 թվով:

2) 34-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության Աղյուսակ 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական և դիմորդների հայտերի քանակը գերազանցում է կրթության տեղեկատվական համակարգում մուտքագրված տվյալ մասնագիտության տեղերի ընդհանուր թիվը: Դիմում հայտը մերժվում է տեղերի ընդհանուր թիվը գերազանցելու հաջորդ օրը, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին էլեկտրոնային փոստի և հեռախոսակապի միջոցովուղղ.»:

3) 34-րդ կետից հետո լրացնել նոր 34.1 կետ հետևյալ բովանդակությամբ.

«34.1 Եթե ավարտական փաստաթղթում առկա չէ իր նախընտրած մասնագիտության Աղյուսակ 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական կամ տվյալ առարկան գնահատված է 1-3 միավոր՝ 10 բալային սանդղակով, իսկ 1-7 միավոր 20 բալային սանդղակով, ապա դիմորդի փաստաթղթերն ընդունվում են միայն տվյալ մասնագիտությամբ թափուր անվճար կամ վճարովի տեղ լինելու դեպքում: Այն դիմորդները, որոնք դիմել են Ոլորտային մասնագիտություններով ընդունելության՝ սահմանված կարգով հանձնում են քննություններ, իսկ մրցույթի անցկացման դեպքում Աղյուսակ 1-ով սահմանված մրցույթային առարկայի գնահատական հաշվել 0 միավորուղղ.»:

4) Աղյուսակ 1-ի 4-րդ կետի «միավորը:» բառից հետո լրացնել «, իսկ բնագիտական առարկաների բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի թիվ 439-Ն որոշմամբ սահմանված ինտեգրված առարկայախմբի միավորը:» կետադրական նշանը և բառերը:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար`

8/7/2025

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(Պարտականությունները կատարող)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։