Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 օգոստոսի 2025 թվականի N 1126-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել սույն որոշման հավելվածի ցանկում ներառված, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցները (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ դրա հետ կապված, ինչպես նաև գույքի պետական գրանցման (հաշվառման) ծախսերն իրականացնելով կազմակերպության միջոցների հաշվին։

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման նպատակով գույքը ենթակա է տեղափոխման կոմիտեի՝ պետական շարժական գույքի պահառության նպատակով հատկացված, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Հաղթանակ 2 փող., 79 հասցեում գտնվող պահառության վայր՝ հանձնող կողմի միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

օգոստոսի 14-ի N 1126-Ա որոշման

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

Ց Ա Ն Կ

«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հ/Հ Մակնիշը Հաշվառման համարանիշը Թողարկման տարեթիվը Նույնացման համարը Սկզբնական արժեքը (հազար դրամ) Հաշվեկշռային արժեքը

(դրամ)

1. ՈՒԱԶ 31512-01 091 VV 01 1986թ. թափքի համարը՝ 8398 981․0 0

2. ԿԱՎԶ 3270 123 VV 01 1989թ. թափքի համարը՝ 0055479 2․2 0

3. ԻԺ 2715 122 VV 01 1989թ. XTK271500K0350780 7․6 0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի ՏԵՂԱԿԱԼ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

14.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։