ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 549-Ա
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 12,500,000 դրամ արժողությամբ «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ծրագրի ավարտից հետ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
15.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 549-Ա որոշման
«ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Որդան կարմիր միջատի պահպանության նպատակով ցանկապատի կառուցում, որը կնպաստի նրա հիմնական կերաբույսերի՝ որդանախոտի և հարավային եղեգի պահպանությանը։
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի գծով արտոնություններից:
3. Բարեգործը Կովկասի բնության հիմնադրամ (Ֆրիդրիխ-Էբերտ-Անլաժ 36, 60325, Մայնի Ֆրանկֆուրտ, Գերմանիա)
4. Ծրագրի կատարողը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, համայնք՝ Ջրվեժ, գյուղ՝ Ջրվեժ, ՀՎՀՀ՝ 0804807)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը «Որդան կարմիր» պետական արգելավայր, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Արազափ և Ջրառատ բնակավայրեր, բնագավառը՝ շրջակա միջավայրի պահպանություն
6. Ծրագրի բյուջեն 12,500,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետություն
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը
Որդան կարմիր միջատի կերաբույսերի պահպանման համար ցանկապատի կառուցում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արազափ և Ջրառատ բնակավայրերում՝ 12,500,000 դրամ արժողությամբ։ Միջոցառումը նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը Ցանկապատի կառուցման հետ կապված ծառայությունների ձեռքբերում՝ 12,500,000 դրամ արժողությամբ
11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Շրջակա միջավայրի նախարարություն
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին և Շրջակա միջավայրի նախարարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
15.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ