Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2023 թվականի N 166-Ն

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ԱՅԴՊԻՍԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՉՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 14.06.24 N 861-Ն)

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը՝ համաձայն հավելվածի:

1.1. Սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը` սույն որոշման հավելվածում սահմանված հավելավճարների չափերի 60 տոկոսի չափով:

(1.1-ին կետը լրաց. 14.06.24 N 861-Ն)

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքների, սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.

2) մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը վճարվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.

3) հավելավճարների վճարումն իրականացվում է պայմանագրային զինծառայողների դրամական ապահովության վճարման հետ միաժամանակ.

4) օրենքով սահմանված կամավոր կամ պարտադիր ատեստավորման հիման վրա սույն որոշմամբ նախատեսված համապատասխան չափով հավելավճար ստացող և օրենքով սահմանված դեպքերում իրականացված նոր ատեստավորման արդյունքներով զինծառայողի նկատմամբ «ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը» եզրակացություն կայացվելու պարագայում զինծառայողին շարունակվում է հաշվարկվել հավելավճար՝ իրականացված նոր ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականի համար սույն որոշմամբ նախատեսված չափով:

(2-րդ կետը փոփ., լրաց. 11.05.23 N 711-Ն, լրաց. 14.06.24 N 861-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 9-ի N 166-Ն որոշման

ՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

NN

ը/կ Զինվորական պաշտոնների խմբերը և զինծառայողների կազմերը Հավելավճարների չափերը` ըստ ատեստավորման արդյունքներով ստացած գնահատականների

(դրամ)

գերազանց լավ բավարար

1. Բարձրագույն սպայական 470,000 420,000 230,000

2. 470,000 420,000 230,000

3. 470,000 420,000 230,000

4. 1 470,000 420,000 230,000

5. 2 470,000 420,000 230,000

6. 3 470,000 420,000 230,000

7. 4 470,000 420,000 230,000

8. 5 470,000 420,000 230,000

9. 39 Ավագ սպայական 470,000 420,000 230,000

10. 38 470,000 420,000 230,000

11. 37 470,000 420,000 230,000

12. 36 470,000 420,000 230,000

13. 35 470,000 420,000 230,000

14. 34 470,000 420,000 230,000

15. 33 470,000 420,000 230,000

16. 32 470,000 420,000 230,000

17. 31 470,000 420,000 230,000

18. 30 470,000 420,000 230,000

19. 29 470,000 420,000 230,000

20. 28 470,000 420,000 230,000

21. 27 470,000 420,000 230,000

22. 26 470,000 420,000 230,000

23. 25 470,000 420,000 230,000

24. 24 470,000 420,000 230,000

25. 23 470,000 420,000 230,000

26. 22 470,000 420,000 230,000

27. 21 470,000 420,000 230,000

28. 20 470,000 420,000 230,000

29. 19 Կրտսեր սպայական 470,000 420,000 230,000

30. 18 470,000 420,000 230,000

31. 17 470,000 420,000 230,000

32. 16 470,000 420,000 230,000

33. 15 470,000 420,000 230,000

34. 14 470,000 420,000 230,000

35. 13 470,000 420,000 230,000

36. 12 470,000 420,000 230,000

37. 11 470,000 420,000 230,000

38. 10 470,000 420,000 230,000

39. 9 / 9 Ավագ ենթասպայական 395,000 345,000 205,000

40. 9 / 8 395,000 345,000 205,000

41. 9 / 7 395,000 345,000 205,000

42. 9 / 6 395,000 345,000 205,000

43. 9 / 5 395,000 345,000 205,000

44. 9 / 4 395,000 345,000 205,000

45. 9 / 3 395,000 345,000 205,000

46. 9 / 2 395,000 345,000 205,000

47. 9 / 1 395,000 345,000 205,000

48. 8 / 6 395,000 345,000 205,000

49. 8 / 5 395,000 345,000 205,000

50. 8 / 4 395,000 345,000 205,000

51. 8 / 3 395,000 345,000 205,000

52. 8 / 2 395,000 345,000 205,000

53. 8 / 1 395,000 345,000 205,000

54. 7 / 4 Կրտսեր ենթասպայական 395,000 345,000 205,000

55. 7 / 3 395,000 345,000 205,000

56. 7 / 2 395,000 345,000 205,000

57. 7 / 1 395,000 345,000 205,000

58. 6 / 5 395,000 345,000 205,000

59. 6 / 4 395,000 345,000 205,000

60. 6 / 3 395,000 345,000 205,000

61. 6 / 2 395,000 345,000 205,000

62. 6 / 1 395,000 345,000 205,000

63. 5 / 5 395,000 345,000 205,000

64. 5 / 4 395,000 345,000 205,000

65. 5 / 3 395,000 345,000 205,000

66. 5 / 2 395,000 345,000 205,000

67. 5 / 1 395,000 345,000 205,000

68. 4 / 4 Շարքային 395,000 345,000 205,000

69. 4 / 3 395,000 345,000 205,000

70. 4 / 2 395,000 345,000 205,000

71. 4 / 1 395,000 345,000 205,000

72. 3 / 6 395,000 345,000 205,000

73. 3 / 5 395,000 345,000 205,000

74. 3 / 4 395,000 345,000 205,000

75. 3 / 3 395,000 345,000 205,000

76. 3 / 2 395,000 345,000 205,000

77. 3 / 1 395,000 345,000 205,000

(հավելվածը խմբ. 11.05.23 N 711-Ն, լրաց. 14.06.24 N 861-Ն, խմբ. 14.08.25 N 1141-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

09.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։