ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3169-Ա «08» օգոստոսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի Հ.4670-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հեղինե Կիվիրյանի 30.07.2025թ. հ.Դ-82638-25 դիմումը.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024թ. նոյեմբերի 29-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.4670-Ա որոշման հավելվածի 11-րդ կետը:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ
Հավելված
Երևանի քաղաքապետի
08.08.2025 թ.
հ. 3169-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի
գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող
հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Գևորգ Գրիգորյան Գ. Բաշինջաղյան փողոց, հ.179/2 և հ.179/3 շինություն Գևորգ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Բաշինջաղյան փողոցի հ.179/2 և հ.179/3 հասցեներում գտնվող շինություններին /վկ. հ.10072025-01-0015 և հ.10072025-01-0062/ ըստ միավորման հատակագծի տրամադրել հասցե՝ Գ. Բաշինջաղյան փողոց, հ.179/2 01013FHYCT2E
2 Մարիաննա Գրիգորյան Կոմիտասի պողոտա, հ.36 շենք, հ.58 և 59 տարածք Անշարժ գույքի նվիրատվության 22.07.2025թ. հ.5398 պայմանագրով, Մարիաննա Գրիգորյանին նվիրած Կոմիտասի պողոտայի հ.36 շենքի հ.58 և 59 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.36 շենք, շինություն հ.62/1 01033ASLLLNM
3 Հեղինե Կիվիրյան
/լիազորված անձ/
Վերգինե Մատենցյան, Սամվել և Անուշավան Խաչատրյաններ
/սեփականատեր/ Թումանյան փողոց,
հ.5 շենք, հ.11 բնակարան Վերգինե Մատենցյանին, Սամվել և Անուշավան Խաչատրյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Թումանյան փողոցի հ.5 շենքի հ.11 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.31012019-01-0203, ընդհ. բաժն. 2.3քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 55.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Թումանյան փողոց, հ.5 շենք, բն.11/1 01063VHZNF72
4 Տիգրան Ավագյան Մ. Սարյան փողոց, հ.20/1 շենք, հ.23 բնակարան Տիգրան Ավագյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Սարյան փողոցի հ.20/1 շենքի հ.23 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.04072025-01-0188, ընդհ. բաժն. 2.30քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 38.18քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Սարյան փողոց, հ.20/1 շենք, բն.23/1 01063QRFYABG
5 Վիգեն Գալստյան
/լիազորված անձ/
Համլետ Սիմոնյան Ա. Արմենակյան
/Ամառանոցային/ փողոց, հ.219 և Ա. Արմենակյան փողոց, հ.106 բնակելի տուն և հողամաս Համլետ Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Արմենակյան /Ամառանոցային/ փողոցի հ.219 և Ա. Արմենակյան փողոցի հ.106 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.30012023-01-0273 և վկ. հ.27012023-01-0242/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Արմենակյան փողոց, հ.106 01093AVRMGEL
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ