Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 օգոստոսի 2025 թվականի N 1154-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակով» բառից հետո հանել «, բացառությամբ օրգանական և օրգանահանքային պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների, որոնց դեպքում փորձաքննությունը՝ յուրաքանչյուր խմբաքանակի համար ներմուծողի կողմից տրամադրված լաբորատոր փորձարկման արդյունքներն արձանագրած փաստաթղթի ուսումնասիրությունն է» բառերը․

2) 24․1-ին և 24․2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

21.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 օգոստոսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։