Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 736-Ա

ԿԱՐԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ ՄԱԼԱՅԶԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝

1. Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2025 թվականի օգոստոսի 25-29-ը ներառյալ գործուղել Մալայզիա (Կուալա Լումպուր)՝ Եվրոպական միության գլոբալ սփյուռքի հարթակի և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից Կուալա Լումպուրում կազմակերպվող «Սփյուռքի հմտությունների փոխանցման և տաղանդների ներգրավման ուղղությամբ տարածաշրջանային փորձի փոխանակում» թեմայով ժողովին որպես բանախոս մասնակցելու նպատակով:

2. Կարեն Ավանեսյանի՝ Մալայզիա (Կուալա Լումպուր) գործուղման օրապահիկի (օգոստոսի 25-26-ը և 29-ին) հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

4. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված մյուս ծախսերը հոգում է հրավիրող կողմը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

22.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։