Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1995-06-10-ից մինչև 1996-08-29։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-29Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից «26» ապրիլի 1995 թ. Հ.Ն.-1159-1

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածի երրորդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Բանկի Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ հիմնադրի, բաժնետիրոջ (մասնակցի) մասնաբաժնի չափը կարող է գերազանցել բանկի կանոնադրական կապիտալի 35 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության որոշմամբ»:

2. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

17 մայիսի 1995 թ.

ՀՕ-136

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։