Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«18» օգոստոս 2025 թ. N 94-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 80-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչ» N 80-Ն հրամանի (այսուհետ` հրաման) վերնագրում «չափորոշիչ» բառը փոխարինել «չափորոշիչը հաստատելու մասին» բառերով:

2. Հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 10-րդ կետի 5-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 10-րդ կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«6) հղիներին, ծննդաբերներին, ծննդկաններին (հետծննդյան 42 օր) բժշկական ցուցումների դեպքում դոնորական արյան բաղադրամասերի տրամադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 22-ի N 74-Ն հրամանի:»,

3) 23-րդ կետում «41» թիվը փոխարինել «42» թվով,

4) 24-րդ կետում «ունեցող» բառից հետո լրացնել «ծննդաբերությունը» բառը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ա. Գասպարյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 օգոստոսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։