Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 8 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 79 քաղ. Երևան

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 8 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 կարգադրության 4-րդ կետում փոփոխություն կատարելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

« » ի 20 թվականի թիվ քաղ.

Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի թիվ 8 կարգադրության 4-րդ կետում փոփոխություն կատարելու մասին

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ապրանքների առանձին տեսակների արտահանումը կարգավորող միջոցների իրագործման հիմնական մոտեցումների մասին» թիվ 8 կարգադրության 4-րդ կետում «մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։