Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 87 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 107 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց․

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» թիվ 107 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Հայաստանի Հանրապետությունից՝ Բելառուսի Հանրապետությունից` Ղազախստանի Հանրապետությունից` Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2024 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 87 որոշման

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման մեջ կատարվող

1. Նշված որոշման թիվ 1 հավելվածում՝

ա) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝ անձնական օգտագործման ապրանքներ (բացառությամբ սպիրտի 0,5% ծավալային բաժնից ավելի խտությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների), այդ թվում՝ արժեքը չի գերազանցում 200 եվրոյին համարժեք գումարը, և համաքաշը (բրուտտո) չի գերազանցում 31 կգ-ը

ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, ծխախոտ, նիկոտին պարունակող և տաքացման կամ այլ եղանակների օգնությամբ (առանց այրման) ներշնչելու համար նախատեսված արտադրանք** 200 սիգարետ կամ 50 սիգար (սիգարիլլա) կամ տաքացվող ծխախոտով 200 արտադրատեսակներ («ստիկներ») կամ 250 գրամ ծխախոտ, կամ 250 գրամից ոչ ավելի ընդհանուր քաշով արտադրատեսակների տեսականի**»․

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

«** Կիրառվում է՝ 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ։»։

2. Նշված որոշման թիվ 2 հավելվածի 1-ին աղյուսակում՝

ա) առաջին սյունակում 6-րդ կետում «ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով, ինչպես նաև փոխադրողի կողմից առաքվում է» բառերը փոխարինել «ցանկացած եղանակով**» բառերով․

բ) առաջին սյունակում 8-րդ կետը «փոխադրողի կողմից առաքվող՝» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող՝**» բառերով․

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «**» նշանով տողատակի ծանոթագրությամբ՝

«** Միջազգային փոստային առաքանիներով ուղարկման ժամանակ կիրառվում է՝ 18 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ֆիզիկական անձանց նկատմամբ։»։

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 օգոստոսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։