ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2025 թվականի N 1227-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և 9-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից (այսուհետ՝ կոմիտե) և ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
2․ Սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (գրանցման համար՝ 273.210.04043/2005-06-07, այսուհետ՝ կազմակերպություն)։
3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրեր (այսուհետ՝ պայմանագրեր)՝ պայմանագրերում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքներ ստանալու համար նախատեսված ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
4․ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում նախաձեռնել օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությունը՝ նախատեսելով նպատակային նշանակությունները՝ անտառային, գործառնական նշանակությունները կամ հողատեսքերը՝ անտառ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
29.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
օգոստոսի 28-ի N 1227-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՑ ՀԵՏ ՎԵՐՑՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անշարժ գույքի հասցեն Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը Կադաստրային ծածկագիրը Հողամասի մակերեսը (հեկտար) Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը (դրամ)
1. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր
թաղամաս 30 14042025-07-0022 07-010-0168-0002 0,4997 9 382 866.90
2. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 29 15042025-07-0192 07-010-0168-0003 0,5 9 388 500.0
3. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր
թաղամաս 8 15042025-07-0191 07-010-0169-0002 2 37 554 000.0
4. Մարզ Կոտայք,
համայնք Ծաղկաձոր, ք. Ծաղակաձոր,
Մ. Մկրտչյան փողոց
32/1 17032025-07-0011 07-005-0021-0007 2,67 431 915 220.0
5. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, ք. Ծաղկաձոր,
Մ. Մկրտչյան փողոց
36/1 17032025-07-0169 07-005-0021-0096 2,64 427 062 240.0
6. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր
թաղամաս 27 03072024-07-0170 07-010-0168-0005 0,4997 9 382 866.90
7. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գ. Աղավնաձոր, Աղավնու աղբյուր
թաղամաս 28 03072024-07-0216 07-010-0168-0004 0,4997 9 382 866.90
8. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ 2-րդ
թաղամաս 60 15042024-07-0121 07-017-0185-0002 2,0021 37 593 431.70
9. Մարզ Կոտայք, համայնք Ծաղկաձոր, գյուղ Արտավազ, Հին
գյուղ թաղամաս 59 12032024-07-0196 07-017-0185-0001 2,4993 46 929 356.10
10. Մարզ Կոտայք, համայնք Չարենցավան, գյուղ
Արզական 17032025-07-0149 07-015-0349-0002 3,0 86 625 000.00
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
29.08.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ