ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3365-Ա «26» օգոստոսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքին տրամադրել հասցե` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի բաժնի պետին և դիմողին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
26.08.2025 թ.
հ. 3365-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Սամվել Գասպարյան 16-րդ թաղամաս, հ.34 շենք, հ.58 բնակարան Սամվել Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, 16-րդ թաղամասի հ.34 շենքի հ.58 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.02062025-01-0174, ընդ. բաժն. 2.09քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.82քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորաշեն թաղամաս, հ.34 շենք, բն.58/1 01013ENXKY7N
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան