Հոդված 2
Հոդված 2
Կողմերը կհամախմբեն իրենց ջանքերը համագործակցության հետևյալ ուղղությունների վրա.
փորձի փոխանակում կրթության ոլորտում զարգացման, կառավարման և պլանավորման կարևորագույն բնագավառներում, այդ թվում` բարձրագույն կրթության ոլորտում,
մասնագետների պատրաստում` ուսանողների, ասպիրանտների, ստաժորների համարժեք փոխանակման հիման վրա, որոնք առաջնային են երկու Կողմերի համար,
գիտամանկավարժական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում,
համատեղ գիտական հետազոտությունների իրականացում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հումանիտար, բնական, տեխնիկական, մանկավարժական գիտությունների և հատկապես երկու ժողովուրդների պատմական անցյալին վերաբերող ոլորտներում,
հումանիտար առարկաների գծով ուսումնական ծրագրերի և դասագրքերի բովանդակության համեմատում,
համագործակցության ընդլայնում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի մասնագետներին պատրաստելիս,
աջակցություն ուսումնական հաստատությունների միջև կապերի հաստատմանը և դրանց զարգացմանը միմյանց միջև անմիջական պայմանավորվածությունների հիման վրա: