Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 765-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2025 թվականի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 3-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը՝ Թիենծին, սեպտեմբերի 2-3-ը՝ Պեկին), իսկ սեպտեմբերի 3-5-ը՝ Ճապոնիա (սեպտեմբերի 3-4-ը՝ Տոկիո, սեպտեմբերի 4-5-ը՝ Օսակա) աշխատանքային այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև համապատասխանաբար Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանին և Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և Ճապոնիա գործուղման հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանի, Նազելի Բաղդասարյանի, Կարեն Գասպարյանի, Արմեն Խաչատրյանի, Անուշ Մելքոնյանի, Ալեքսանդր Աբրահամյանի, Արման Շահինյանի, Տիգրան Մեհրաբյանի և Գևորգ Գալստյանի օրապահիկի, ճանապարհածախսի, ինչպես նաև թարգմանչական ծառայության և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված անձանց և Խաչատուր Ադումյանի գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Արարատ Միրզոյանինը և Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

4) Ժաննա Անդրեասյանինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցների հաշվին.

5) Դավիթ Խուդաթյանինը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշին.

6) Գևորգ Պապոյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

7) Արթուր Երոյանինը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

5. Ընդունել ի գիտություն, որ՝

1) Հակոբ Արշակյանի և Բաբկեն Թունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.

2) Սիրուն Հովսեփյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին.

3) Գևորգ Կալլոշյանի գործուղման ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր՝ 2025 թվականի օգոստոսի 30-ին՝ Երևան – Թիենծին, սեպտեմբերի 3-ին՝ Պեկին - Տոկիո, սեպտեմբերի 4-ին՝ Տոկիո-Օսակա, իսկ սեպտեմբերի 5-ին՝ Օսակա - Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 765-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ

Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին

Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Դ. Խուդաթյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Հ. Արշակյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ

Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար

(համաձայնությամբ, 30.08.2025 թ.-04.09.2025 թ.)

Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Գևորգյան - Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի

Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Երոյան - ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ (30.08.2025 թ.- 04.09.2025 թ.)

Ն. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի

ծառայության պետ

Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության պետ

Ա. Մելքոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

արարողակարգային միջոցառումների պատասխանատու

(30.08.2025 թ.- 04.09.2025 թ.)

Ս. Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի «Կառավարական առանձնատների

տնտեսություն» ՊՈԱԿ-ի աշխատակից (համաձայնությամբ)

Գ. Կալլոշյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և

տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից (համաձայնությամբ)

Խ. Ադումյան - թարգմանիչ (համաձայնությամբ)

Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության լուսանկարիչ

Գ. Գալստյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության լուսանկարիչ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 765-Ա որոշման

Կ Ա Զ Մ

ՃԱՊՈՆԻԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ

Ա. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարար

Ժ. Անդրեասյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Դ. Խուդաթյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Գ. Պապոյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (03.09.2025 թ.– 06.09.2025 թ.)

Բ. Թունյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական

հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա

բարեկամական խմբի ղեկավար (համաձայնությամբ)

Մ. Սաֆարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Մ. Սիմոնյան - Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ն. Բաղդասարյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Գ. Վանոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի

ծառայության պետ

Կ. Գասպարյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության պետ

Խ. Ադումյան - թարգմանիչ (համաձայնությամբ)

Ա. Աբրահամյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր (03.09.2025 թ.-06.09.2025 թ.)

Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության օպերատոր

Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության լուսանկարիչ

Գ. Գալստյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի վարչության լուսանկարիչ (03.09.2025 թ.- 06.09.2025 թ.)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

29.08.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։