Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 359 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2025 թվականի

ք. Երևան թիվ 106-Ա

«ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՀ N 359 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 29-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. Բավարարել դիմումը և 2025 թվականի սեպտեմբերի 5-ից ուժը կորցրած ճանաչել «ԽՈՒՍՏՈՒՓ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին տրամադրված ցանցային օպերատորի գործունեության ԿՀ N 359 լիցենզիան:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 5-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ Տ. ՀակոբՅԱՆ

2025 թ. սեպտեմբերի 4

ք. Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։