Հոդված 2
Հոդված 2
1. Երկու Կողմերի միջև համագործակցությունն իրականացվում է`
ա) սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված բոլոր բնագավառներում տեղեկության փոխանակման և հարցումների կատարման միջոցով,
բ) փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ միջոցառումների և համակարգված գործողությունների իրականացման միջոցով,
գ) հատուկ տեխնիկայի և սարքավորումների նմուշների փոխանակման միջոցով,
դ) կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման հարցերով օգնություն ցուցաբերելու միջոցով:
2. Փոխանակման արդյունքում ստացված տեղեկությունը, ինչպես նաև դրա նյութական կրողները չեն կարող հանձնվել երրորդ կողմի առանց այն տրամադրող Կողմի նախնական համաձայնության: