ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3541-Ա «29» օգոստոսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
29.08.2025 թ.
հ. 3541-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Դավիթ Սիմոնյան
/լիազորված անձ/ Անահիտ Ավետիսյան
Քանաքեռ 9-րդ փողոց, հ.9 բնակելի տուն Անահիտ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քանաքեռ 9-րդ փողոցի հ.9 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.0279692/ տրամադրել հասցե՝ Քանաքեռ 9-րդ փողոց, հ.9/3 01123F6458XW
2 Ժանետա Հովակիմյան Համբարձումյան փողոց, հ.97 շենքի բակ ստորգետնյա ավտոտնակ Ըստ օրենքի սեփականության և ժառանգության իրավունքի 26.08.2025թ. հ.5003 և հ.5004 վկայագրերով, Ժանետա Հովակիմյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Համբարձումյան փողոցի հ.97 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին տրամադրել հասցե՝ Ա. Ավետիսյան փողոց, հ.76/87 01033FLFE7YY
3 Կարինե Մխիթարյան Ս. Բուռնազյան փողոց, հ.29 բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 26.06.2025թ. հ.8190 վկայագրով, Կարինե Մխիթարյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.29 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Բուռնազյան փողոց, հ.29/1 01053JFRUK2C
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան