Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու երկրների ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ճանապարհով միմյանց իրազեկ դարձնելու օրվանից և գործում է հինգ տարի ժամկետով:

Այն կարող է ինքնաբերաբար երկարաձգվել ևս հինգ տարով, եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը Համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի հայտնում այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի խոչընդոտում դրանով նախատեսված այն աշխատանքների իրականացմանը, որոնք սկսվել, բայց չեն ավարտվել Համաձայնագրի գործողության դադարեցման պահին:

Կատարված է Բեյրութ քաղաքում 1998 թվականի սեպտեմբերի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1999 թվականի օգոստոսի 6-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։