Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 սեպտեմբերի 2025 թվականի N 1278-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Դատախազների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դատախազության խորհրդանիշի նկարագիրը և համազգեստի տրամադրման ժամկետները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 441-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1158-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ և 18-րդ ենթակետերով.

«17) ամենօրյա երկարաթև լրակազմ, որը ներառում է (N 13 ձև, նկար 1)՝

ա. բաճկոն՝ մուգ կապույտ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնը գոտիով է՝ կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Օձիքը՝ ծալովի: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ասեղնագործ թևքանշան՝ Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից՝ գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը՝ արծաթագույն,

բ. տաբատ՝ մուգ կապույտ գույնի, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի (մանժետների), 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է մետաղյա ամրակով, մեկ կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ՝ մուգ կապույտ գույնի բամբակյա կտորից՝ 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով՝ եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը՝ ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով.

18) ամենօրյա երկարաթև լրակազմ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար, որը ներառում է (ձև N 14, նկար 1)՝

ա. բաճկոն՝ մուգ կանաչ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնը գոտիով է՝ կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Օձիքը՝ ծալովի: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ասեղնագործ թևքանշան՝ Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից՝ գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը՝ արծաթագույն,

բ. տաբատ՝ մուգ կանաչ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի (մանժետների), 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարով, գոտին գոտեմակօղերով, կոճկվում է մետաղյա ամրակով, մեկ կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են (կողային), հետևամասի աջ կողմում` կոճակով կոճկվող կափույրով գրպան: Բարձրագույն դասային աստիճան ունեցող դատախազների համար` 2,5 մմ լայնությամբ մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է երկու մուգ կարմիր (բորդո) մահուդե կտորից վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ՝ մուգ կանաչ գույնի բամբակյա կտորից՝ 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով՝ եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը՝ ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով:».

2) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ և 17-րդ ենթակետերով.

«16) ամենօրյա երկարաթև լրակազմ, որը ներառում է (ձև N 13, նկար 2)՝

ա. բաճկոն՝ մուգ կապույտ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնի թևքերը նեղ թեզանիքներով, էլաստիկ ժապավենով են: Օձիքը՝ ծալովի: Բաճկոնը գոտիով է՝ կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ասեղնագործ թևքանշան՝ Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից՝ գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը՝ արծաթագույն,

բ. տաբատ՝ մուգ կապույտ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է կարմիր վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ՝ մուգ կապույտ գույնի բամբակյա կտորից՝ 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով՝ եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը՝ ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով.

17) ամենօրյա երկարաթև լրակազմ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար, որը ներառում է (ձև N 14, նկար 2)՝

ա. բաճկոն՝ մուգ կանաչ գույնի 44-տոկոսանոց բուրդ, 54-տոկոսանոց պոլիէթիլեն, 2-տոկոսանոց լայկրա կտորից, կոճկվում է կենտրոնական շղթայով, հետևամասը և առաջամասը՝ վերին կտրվածքով, լանջափեշերի վրա վերևից ուղղահայաց վրադիր գրպաններ են՝ ուղղանկյուն կափույրներով: Բաճկոնի կողային գրպանները՝ շեղակի կտրվածքով, շղթայով կոճկվող: Բաճկոնի թևքերը կարճաթև են: Օձիքը՝ ծալովի: Բաճկոնը գոտիով է՝ կողքերից էլաստիկ ժապավենով ձգված: Ուսադիրների շրջանում՝ երկու փակօղակներ և երկու կամրջակներ՝ ուսադիրների ամրացման համար: Ձախ թևի ուսակարից 90 մմ ներքև՝ ասեղնագործ թևքանշան՝ Հայաստանի Հանրապետության դատախազության խորհրդանիշի պատկերով, 4.5 սմ շառավղով: Կրծքամասի ձախ գրպանի կափույրի վերևից՝ գրպանի լայնությանը համաչափ մշակվում է 2.5*12.5 սմ չափերի կպչուն ժապավեն «ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ» մակագրության ամրացման համար: Թելի գույնը՝ արծաթագույն,

բ. տաբատ՝ մուգ կանաչ գույնի կտորից, ուրվագիծը` ուղիղ, առանց ծալքերի, 2,5 մմ լայնությամբ կարմիր եզրակարով, գոտին գոտեմակողերով, կոճկվում է երկու կոճակով և շղթայով, արտաքին գրպանները թեք են, բարձրագույն դասային աստիճան ունեցող ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար` եզրակարից 0,5 սմ հեռավորությամբ ձգվում է կարմիր վրակարվածք` 2,2 սմ լայնությամբ շերտով, տաբատի կողքի կարի ամբողջ երկայնքով,

գ. շապիկ՝ մուգ կանաչ գույնի բամբակյա կտորից՝ 95-տոկոսանոց բամբակ, 5-տոկոսանոց լայկրա: Շապիկն արտադրվում է ուղիղ ձևվածքով, կարճաթև, վզամասը մշակված է 2 սմ լայնության տրիկոտաժե մանժետով՝ եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով: Շապիկի մեջքամասի վերին եզրի կարի տակից կարվում է չափս-հասակի ստուգիչ պիտակ: Թևքերի և փեշի եզրերը՝ ներծալված և 2 սմ լայնքով և եզրագծված 4-5 մմ լայնության կրկնակի զարդակարով:».

3) N 1 հավելվածը լրացնել նոր՝ NN 13 և 14 ձևերով՝ համաձայն հավելվածի:

2. Որոշման N 3 հավելվածի՝

1) աղյուսակի 5-րդ կետի 4-րդ՝ «Կրելու ժամկետները (տարի)» սյունակում «1» թիվը փոխարինել «2» թվով.

2) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29-րդ և 30-րդ կետերով.

« 29. Ամենօրյա երկարաթև լրակազմ, որը ներառում է մուգ կապույտ գույնի բաճկոն,

տաբատ և շապիկ 1 հատ 2

30. Ամենօրյա երկարաթև լրակազմ՝ ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության դատախազների համար, որը ներառում է մուգ կանաչ գույնի

բաճկոն, տաբատ և շապիկ 1 հատ 2

»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

05.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1278-Ն որոշման

«Ձև N 13

Ակտի պատկեր

Արական և իգական սեռի դատախազների ամենօրյա երկարաթև լրակազմ

Ձև N 14

Ակտի պատկեր

ՀՀ գլխավոր դատախազի և զինվորական դատախազության արական և իգական սեռի դատախազների ամենօրյա երկարաթև լրակազմ»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

05.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։