Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 746-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 779-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 746-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի օգոստոսի 26-ի «Ժաննա Անդրեասյանին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղելու մասին» N 746-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման ծախսերը (օրապահիկը և Շիրազ-Թեհրան-Երևան ճանապարհածախսը) կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:».

2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել նոր՝ 2.1-ին, 2.2-րդ և 2.3-րդ կետերով՝

«2.1. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման գիշերակացի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

2.2. Ընդունել ի գիտություն, որ Երևան - Շիրազ ավիաչվերթն իրականացվելու է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից կազմակերպված հատուկ չվերթի միջոցով:

2.3. Հատուկ չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «1168. Արվեստների ծրագիր» ծրագրի «11030. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:»:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

05.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։