Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՈՒՅՍ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 666 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունվարի 1995 թ. N 22

Քաղ. Երևան

«ԼՈՒՅՍ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 666 ՈՐՈՇՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով, որ «Լույս» կոնցեռնը 1993 թվականի ձմռան ընթացքում, ելնելով տեխնոլոգիական առանձնահատկություններից, բնական գազն օգտագործել է սարքավորումների աշխատունակ վիճակը պահպանելու նպատակով (առանց արտադրանքի թողարկման), Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Բացառության կարգով «Լույս» կոնցեռնի վրա չտարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ ձեռնարկությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշման գործողությունը և թույլատրել նրան 1993 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը օգտագործած բնական գազի դիմաց վճարումը կատարել նշված ժամանակահատվածում սահմանված սակագներով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։