ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 1995 թ. N 79
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿՈՄԲԻՆԱՏՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Զվարթնոց» և «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատների կազմում ընդգրկված կոլտնտեսությունների ու պետական տնտեսությունների լուծարման հետևանքով այդ կոմբինատների հետագա գործունեության աննպատակահարմարությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լուծարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Զվարթնոց» և «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատները:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ստեղծել լուծարքային հանձնաժողովներ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել «Զվարթնոց» և «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատների լուծարման աշխատանքները, լուծելով դրանց կազմում ընդգրկված ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ենթակայության հարցը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատգամավորների Էջմիածնի և Հրազդանի շրջխորհուրդների գործկոմների գյուղատնտեսության վարչություններ ստեղծելու նպատակով նշված շրջանային խորհուրդների գործկոմների աշխատողների թվաքանակն ավելացնել 8-ական հաստիքային միավորով:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1987 թվականի օգոստոսի 10-ի «Էջմիածնի շրջանում «Զվարթնոց» ագրոարդյունաբերական կոմբինատ ստեղծելու մասին» N 505 և 1988 թվականի մարտի 12-ի «Հրազդանի շրջանում «Հրազդան» ագրոարդյունաբերական կոմբինատ ստեղծելու մասին» N 137 որոշումները:
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության
կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ