Հոդված 11
Հոդված 11
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դիվանագիտական ուղիներով երկրորդ գրավոր ծանուցումը ստանալու պահից 30 (երեսուն) օր անց, որոնց միջոցով Կողմերը միմյանց տեղեկացնում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը ոչ ուշ, քան 6 ամիս առաջ մինչև համապատասխան ժամկետի լրանալը գրավոր չհայտնի մյուս Կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդում այն ծրագրերի և նախագծերի կատարման վրա, որոնք համաձայնեցվել են նրա գործողության ժամկետում, եթե Պայմանավորվող կողմերը այլ կերպ չեն պայմանավորվում:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի դեկտեմբերի 1-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի օգոստոսի 2-ից: