Հոդված 5
Հոդված 5
Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կաջակցեն իրենց` զբոսաշրջության բնագավառում պետական իրավասու մարմինների միջև զբոսաշրջությանը վերաբերող տեղեկության փոխանակմանը` մասնավորապես.
- զբոսաշրջային գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ բազայի վերաբերյալ,
- զբոսաշրջային շուկայի վիճակի, զբոսաշրջության բնագավառում փորձի և ձեռքբերումների վերաբերյալ,
- հյուրանոցների և զբոսաշրջիկների տեղավորման այլ վայրերի կառավարման փորձի վերաբերյալ,
- վիճակագրական, տեղեկատվական-լրատվական և գովազդային նյութեր,
- զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող` բնության և մշակութային արժեքների պաշտպանության և պահպանության ոլորտում ազգային օրենսդրության վերաբերյալ,
- զբոսաշրջության բնագավառում ներդրումների առաջարկների վերաբերյալ: