ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
09 սեպտեմբերի 2025 թ. N 407-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 41-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12‑րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ և 34-րդ հոդվածներով՝
Երևանի քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N 10-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 41-Ա որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն
1 վարչության պետ 1 697,000 697,000
2 վարչության պետի տեղակալ 2 561,000 1,122,000
- Հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժին
3 բաժնի պետ 1 408,000 408,000
4 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
5 առաջատար մասնագետ 3 282,200 846,600
6 առաջին կարգի մասնագետ 3 272,000 816,000
- Ոչ հարկային եկամուտների հաշվառման և գանձման բաժին
7 բաժնի պետ 1 408,000 408,000
8 գլխավոր մասնագետ 2 289,000 578,000
9 առաջատար մասնագետ 2 282,200 564,400
10 առաջին կարգի մասնագետ 3 272,000 816,000
ԸՆԴԱՄԵՆԸ 20.0 6,834,000
»
2) «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «ԱՄԲՈՂՋԸ՝ Երևանի քաղաքապետարան»» տողում «788», «263,475,845» թվերը փոխարինել համապատասխանաբար «790», «264,597,845» թվերով:
3) «ԱՄԲՈՂՋԸ» տողում «2334», «696,939,245» թվերը փոխարինել «2336», «698,061,245» թվերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից:
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. սեպտեմբերի 9
Երևան