Հոդված 9. Գործողության ժամկետը
Հոդված 9. Գործողության ժամկետը
Սույն Համաձայնագիրը գործում է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը ընթացիկ ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ չծանուցի մյուսին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1999 թվականի փետրվարի 23-ին, Լյուքսեմբուրգ քաղաքում 1999 թվականի մարտի 9-ին, երկու օրինակով` հայերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Հավելված 1
Արտաքին առևտրի վերաբերյալ տվյալների ներկայացման համար օգտագործվելիք ֆորմատը հետևյալն է.
ներկայացման համար սովորական միջոցը մագնիսական ժապավենն է կամ ինտերնետ ցանցի էլեկտրոնային փոստը: Սովորական ֆորմատի ֆայլը սահմանափակված չէ: Օգտագործվելու է ASCII սիմվոլների հավաքածուն: Բացի ստորև նշված տեղեկությունից, անհրաժեշտ է (տվյալների պատշաճ մեկնաբանության համար) մեզ տրամադրել տեղեկություն` օգտագործվող մեթոդաբանության, գաղտնիության այն մեթոդների և կանոնների վերաբերյալ, որոնք օգտագործվում են Ձեր կողմից:
Յուրաքանչյուր գրանցում պետք է ընդգրկի հետևյալ դաշտերը.
Լեսպոնդենտի կոդը Միշտ ISO կոդը
Հոսքը I-ներմուծման համար, E-արտահանման համար, R-վերաարտահանման համար
Տարին Օրինակ, 1996 թ.
Ժամանակահատվածը 1 (հունվարի) - 12 (դեկտեմբերի)` ամիսների համար 31 (I եռամսյակ) - 34 (IV եռամսյակ)` եռամսյակների համար
Ծագման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման և վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը: Ծագման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործվելով կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: Այս դաշտն օգտագործվում է միայն ներմուծման, վերաարտահանման համար և մատնանշում է արտադրության (ծագման) երկիրը (ստորև տես` 1-ին և 12-րդ օրինակները):
Նշանակման երկիրը Այս դաշտն օգտագործվում է միայն արտահանման և վերաարտահանման համար: Նշանակման երկիրը պետք է կոդավորվի` օգտագործելով ISO կոդավորումը: Եթե օգտագործվում է այլ կոդավորում, խնդրվում է տրամադրել Ձեր կոդավորումից ISO-ին անցնելու ֆայլը: (Ստորև տես` 1-ին և 2-րդ օրինակները):
Ապրանքի կոդը Ապրանքի ազգային կոդը վերցված է Ապրանքի նկարագրման և կոդավորման հարմոնիզացված համակարգից (ՀՀ): Շատ երկրներ օգտագործում են Համակցված անվանացանկի (ՀԱ) կոդավորում, որը ՀՀ-ի ընդլայնումն է:
Ծավալը Առևտրի ծավալը ԱՄՆ դոլարով կամ եվրոյով (խնդրվում է նշել Ձեր ընտրությունն ուղեկից նամակում):
Առաջին քանակական թիվը Առաջին և երկրորդ քանակական թվեր. այս երկու դաշտերը ցույց են տալիս ներմուծված, արտահանված կամ վերաարտահանված ապրանքների քանակությունը, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն, որոշ դեպքերում` երկուսը: Եթե առկա են միջազգային առաջարկություններ: Տես` 3-րդ օրինակ, ստորև:
Առաջին քանակական միավորը Այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է առաջին քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորումը, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: Տես` 3-րդ օրինակը, ստորև:
Երկրորդ քանակական թիվը Եթե առկա է այս դաշտը, այն ցույց է տալիս ներմուծվող, արտահանվող և վերաարտահանվող ապրանքների քանակությունը` արտահայտված երկրորդ քանակական միավորով, սովորաբար օգտագործվում է միայն մեկ քանակական թիվ, սակայն որոշ դեպքերում` երկուսը: Դա միշտ լուծվում է ազգային մակարդակով, անգամ, եթե առկա են միջազգային առաջարկություններ: (Ստորև տես` 3-րդ օրինակը):
Երկրորդ քանակական միավորը Եթե առկա է երկրորդ քանակական թիվը, այս դաշտը ցույց է տալիս այն միավորը, որով արտահայտված է երկրորդ քանակական թիվը: Այստեղ նախընտրելի է օգտագործել ISO կոդավորումը (կգ, լիտր և այլն): Եթե օգտագործվում է ազգային կոդավորում, խնդրվում է տրամադրել ֆայլ բացատրություններով: (Ստորև տես` 3-րդ օրինակը):
Օրինակներ
● Օրինակ 1
- Հոսք = R (վերաարտահանում)
- Ծագման երկիր = FI
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ֆիննական ծագում ունեցող ապրանքների վերաարտահանում Գերմանիա:
● Օրինակ 2
- Հոսք =E (արտահանում)
- Ծագման երկիր = (դատարկ դաշտը նշանակում է, որ ապրանքի ծագման երկիրը ձերն է)
- Նշանակման երկիր = DE
Նշանակում է ապրանքի սովորական արտահանում ձեր երկրից Գերմանիա:
● Օրինակ 3. քանակություն ԵՄ առևտրում`
- «Կարտոֆիլի» համար օգտագործվում է միայն առաջին քանակական թիվը` կգ,
- «Կենդանի կենդանիների» համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` կետերի թիվը,
- «Գինիների» և այլ ալկոհոլային խմիչքների համար առաջին քանակական միավորը կգ է, և երկրորդ քանակական միավորը` լիտր: Սակայն, «Ոգելից ալկոհոլային խմիչքների» համար երկրորդ քանակական միավորը լիտր է` զուտ (100%) ալկոհոլով:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 10-ից: