Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1288-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/3 հասցեում գտնվող 147,068,556․0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 494,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով արտադրական մասնաճյուղը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,331 հեկտար հողամասը (սեփականատերը հողամասի և 249,5 քառ․ մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 494/3398 բաժնային սեփականության իրավունք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30062022-01-0460, այսուհետ՝ անշարժ գույք 1) և Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/4 հասցեում գտնվող 20,335,854․0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 70,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,331 հեկտար հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 30062022-01-0459, այսուհետ՝ անշարժ գույք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համատեղ իրականացնել անշարժ գույք 1-ի և անշարժ գույք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։