ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2019 թվականի թիվ 167 քաղ. Մոսկվա
ԿՈՒՏԱԿԻՉՈՎ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՀԱՆԱԿՈՎ ԼՈՒՍԱԴԻՈԴԱՅԻՆ ԼԱՄՊԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ամբողջական կորպուսի մեջ տեղաբաշխված մի քանի լուսադիոդներից, ներկառուցված կուտակիչից և տպատախտակից բաղկացած, փոփոխական հոսանքն ուղղելու և մինչև լուսադիոդներով օգտագործման համար պիտանի մակարդակը լարումը կերպափոխելու համար նախատեսված պարուրակային լամպակոթով լուսադիոդային լամպը, որը սարքավորված է աշխատանքի ռեժիմների փոխարկիչով, ինչպես նաև ունի հեռակառավարման վահանակ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանության 1-ին և 6-րդ կանոններին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8539 50 000 3 ստորաենթադիրքում՝ (կուտակիչով և կառավարման վահանակով լուսադիոդային լամպի պատկերների օրինակները բերված են հավելվածում)։
(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 21.04.20 թիվ 51, ԵՏՀԿ 21.09.21 թիվ 127)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Տ. Սարգսյան
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2019 թվականի սեպտեմբերի 23-ի
թիվ 167 որոշման
ՕՐԻՆԱԿՆԵՐ
կուտակիչով և կառավարման վահանակով լուսադիոդային լամպի պատկերների
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: