Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՆԴՐՆԱՎԹԳԱԶՇԻՆ-ՊՐՈՄԵԹԵՎՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 1995 թ. N 101

Քաղ. Երևան

«ԱՆԴՐՆԱՎԹԳԱԶՇԻՆ-ՊՐՈՄԵԹԵՎՍ» ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով «Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաժնետիրական ընկերության կողմից Ուզբեկստանի Հանրապետությունում իրականացված աշխատանքների դիմաց կատարվող վճարումների առանձնահատկություններից ու հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Անդրնավթգազշին-Պրոմեթևս» բաժնետիրական ընկերությունն ազատել 1994 թվականի առաջին կիսամյակում Ուզբեկստանի Հանրապետությունում կատարած աշխատանքների դիմաց ստացած շահույթը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացրած ամփոփ հաշվապահական հաշվետվության մեջ չարտացոլելու, շահութահարկը չհաշվարկելու և ժամանակին բյուջե չվճարելու համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված տույժերից և տուգանքներից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։