Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2025 թվականի N 1307-Ա

ԱԶԱՏԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՄԵՌՅԱԼ ԾԱՎԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ ՄԱՍՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 3-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 18-ի N 1111-Ն որոշման դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել «Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանն Ազատի ջրամբարի 9.1 մլն մ.3 մեռյալ ծավալից մինչև 5 մլն մ.3 ջրաքանակի ջրառի իրականացումը՝ սակավաջրությամբ պայմանավորված ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

11.09.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։