ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 166 քաղ. Մոսկվա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի» թիվ 1 հավելվածի 134-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի խորհրդի
2016 թվականի դեկտեմբերի 21-ի
թիվ 166 որոշմամբ
ԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության ներկայացման
1. Սույն կարգը մշակված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) շրջանակներում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, Հանձնաժողով) և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև առանձնաշնորհային առևտրի՝ մշտական հիմունքներով դիտանցումն իրականացնելու նպատակներով, որն անցկացվում է այդ թվում Համաձայնագրին համապատասխան խթանող և երկկողմ պաշտպանական միջոցների կիրառման համար հիմքերի առկայության սահմանման նպատակներով։
2. Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ժամանակաշրջանից հետո՝ 40-րդ օրը, Հանձնաժողով են ներկայացնում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Համաձայնագրին համապատասխան Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ վիճակագրական տեղեկատվություն), որի ձևաչափերը որոշված են հավելվածի համաձայն։
3. Վիճակագրական տեղեկատվության կազմի մեջ ընդգրկվում են սույն կարգի 2-րդ կետում նշված՝ հաշվետու ժամանակաշրջանում «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների առնչությամբ ապրանքների մասին հայտարարագրից տեղեկություններ։
4. Վիճակագրական տեղեկատվությունը կազմվում է dВАSЕ ձևաչափով (5-րդ տարբերակից ոչ բարձր)։
5. Վիճակագրական տեղեկատվությունն ուղարկվում է Հանձնաժողովի առևտրային քաղաքականության դեպարտամենտի էլեկտրոնային փոստի հասցեին (stat-vn@eecommission.org)։
6. Համաձայնագրին համապատասխան՝ երկկողմ պաշտպանական միջոցներ կիրառելու նպատակների համար անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինները Հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի պահանջով այդ պահանջն ուղարկելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնում են ապրանքների մասին հայտարարագրերում պարունակվող նկարագրությունների վերաբերյալ տեղեկատվություն՝ ըստ սույն կարգի հավելվածով նախատեսված տեղեկատվության՝ պահպանելով այդ տեղեկատվության նկատմամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջները։
ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելու կարգի
ՁԵՎԱՉԱՓ
«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ծագող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության
Ցուցանիշի անվանումը Դաշտի տեսակը Դաշտի չափայնութ-յունը Ապրանքների մասին հայտարարագրի վանդակի համարը Տեղեկատվության բովանդակությունը Ապրանքների մասին հայտարարագրի էլեկտրոնային պատճենի կառուցվածքում և ձևաչափում տարրի նկարագրությունը
1 2 3 4 5 6
1. KS սիմվոլային 2 - տեղեկատվությունը ներկայացնող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան (АМ, ВY, КZ, КG, RU)* -
2. MY սիմվոլային 6 ամսվա և տարվա թվային նշումը (առաջին 2 թվերը՝ ամիսը, վերջին չորս թվերը՝ տարին) -
3.G36 սիմվոլային 7 36 (2-րդ տարր՝ մաքսատուրքի մասով արտոնություն) ապրանքների մասին միայն այն հայտարարագրերի համար, որոնց 36-րդ վանդակի 2-րդ տարրում (մաքսատուրքի մասով արտոնություն) նշված է «ВТ» ծածկագիրը՝ մաքսավճարների վճարման արտոնությունների դասակարգչին համապատասխան* 20.17.32.2
catESAD_сu:СustomsDuty
4. KTOV սիմվոլային 10 33 ապրանքի ծածկագիրը՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան 20.17.11
catESAD_сu:GoodsTNVEDCode
5. KSO սիմվոլային 2 15 («ա»
ենթաբաժին) ուղարկող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան* 20.15.2
catESAD_сu:DispatchCountryCode
6. KTS սիմվոլային 2 11 (առաջին ենթաբաժին) վաճառող երկրի ծածկագիրը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան* 20.16.5
catESAD_сu:TradeCountryCode
7. G38 թվային 19.6 38 զուտ քաշը (կգ) 20.17.6
catESAD_cu:NetWeightQuantity
8. G41_1 թվային 19.6 41 ապրանքի քանակը՝ լրացուցիչ չափման միավորով 20.17.42.1
cat_ru:GoodsQuantity
9. G41_2 սիմվոլային 13 41 պայմանական նշումը և լրացուցիչ չափման միավորի ծածկագիրը՝ չափման միավորների դասակարգչին համապատասխան* 20.17.42.2
cat_ru:MeasureUnitQualifierName
20.17.42.3
cat_ru:MeasureUnitQualifierCode
10. G46 թվային 17.2 46 ապրանքի վիճակագրական արժեքը (ԱՄՆ դոլարով) 20.17.10
catESAD_cu:StatisticalCost
11. PR թվային 17.2 47 Տրամադրված սակագնային առանձնաշնորհման գումարը՝ ելնելով ներմուծման մաքսատուրքի պայմանականորեն հաշվեգրված գումարից (գումարը նշվում է ԱՄՆ դոլարով՝ ապրանքների մասին հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով) այն հաշվեգրված մաքսատուրքի մասին տեղեկությունները ներմուծման մաքսատուրքի (2010 վճարի տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին*), որի համար նշված է մաքսատուրքերի վճարման առանձնահատկության «УН» ծածկագիրը այն մաքսավճարների և այլ վճարների վճարման առանձնահատկությունների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին* 20.17.40.2
catESAD_cu: PaymentAmount
12. SERT սիմվոլային 50 44 ապրանքի ծագման մասին սերտիֆիկատի համարի և տրամադրման ամսաթվի մասին տեղեկությունները (06018 փաստաթղթի ձևի (ապրանքի ծագման մասին ЕАV ձևի սերտիֆիկատ) ծածկագրով տեղեկությունները՝ փաստաթղթերի տեսակների դասակարգչին և տեղեկություններին համապատասխան) 20.17.38.2
cat_ru:PrDocumentNumber 20.17.38.3 cat_ru:PrDocumentDate
13.
TR թվային 17.2 47 որպես խթանող պաշտպանական միջոց կիրառվող՝ հաշվեգրված տուրքի գումարը (գումարը նշվում է ԱՄՆ դոլարով՝ ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ գործող փոխարժեքով), որի համար նշված է 2110 վճարի տեսակի ծածկագիրը՝ այն հարկերի, վճարների և այլ վճարումների դասակարգչին համապատասխան, որոնց գանձումը վերապահված է մաքսային մարմիններին* 20.17.40.2
catESAD_cu:Payment Amount
Ծանոթագրություններ.
1. Սույն ձևաչափին համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է նիշքի տեսքով՝ հետևյալ անվանմամբ՝
VM_ХХ_ММ_YYYY.dbf,
որտեղ՝
XX՝ տվյալներ ներկայացնող երկրի ծածկագիրը (АМ, BY, KZ, KG, RU) ՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան.1.
ММ՝ այն հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա թվային նշումը, որի համար ներկայացվում են տվյալներ.
YYYY՝ այն տարվա թվային նշումը, որի հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվում են տվյալներ։
2. Տվյալների ներկայացվող նիշքում ընդգրկվում է հունվարից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամիսն ընկած տեղեկատվությունը։
3. Տվյալների հաշվառումը վարվում է ապրանքների մասին հայտարարագրում նշված՝ ապրանքի բացթողման ամսաթվով։
___________________
* Հաստատված է «Մաքսային փաստաթղթերը լրացնելու համար օգտագործվող դասակարգիչների մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշմամբ.1
Ներկայացվող նիշքը ուղեկցվում է լիազորված մարմնի տեղեկատվությամբ՝ հետևյալ տեսքով՝
Կոնտակտային անձը
Էլեկտրոնային փոստը
Հեռախոսահամարը
Նիշքի անվանումը
(կարգը փոփ., լրաց. ԵՏՀԽ 14.09.18 թիվ 79)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: