Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 1995 թ. N 90

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

I. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի`

1. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-10 որոշման 1-ին կետը` քիմիական մանրաթելերի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

2. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-15 որոշման 1-ին կետը` «Էլեպրինտ» ՀԿԲ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

3. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-16 որոշման 1-ին կետը` «Անի» ԳԱՊՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

4. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-20 որոշման 1-ին կետը` «Երկսևմետ» ԱՄՁ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

5. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 100j-24 որոշման 1-ին կետը` «Անի» ԳԱՊՁ-ի «Մուշ» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

6. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-10 որոշման 1-ին կետը` Երևանի ավտոագրեգատների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

7. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-14 որոշման 1-ին կետը` Երևանի «Հիդրոհաղորդակ» ա/ձ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

8. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-15 որոշման 1-ին կետը` «Հիդրոհաղորդակ» ա/ձ-ի Պեմզաշենի «Հիդրոսարքեր» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

9. 1994 թվականի նոյեմբերի 28-ի N 108j-26 որոշման 1-ին կետը` Չարենցավանի գործիքաշինական գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

10. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j որոշումը` Մեծավանի հաստոցային հանգույցների գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

11. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-1 որոշումը`

ա) «Հայէլեկտրաապարատ» ԳԱՁ,

բ) Գորիսի «Հաբանդ» ԴՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

12. 1994 թվականի դեկտեմբերի 15-ի N 119j-2 որոշումը` «Գինդ» ՍԱՊՄԿ պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

13. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j որոշումը` Ստեփանավանի կահույքի ֆաբրիկա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

14. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-1 որոշումը` Վանաձորի կահույքի պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

15. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-2 որոշումը`

ա) Կամոյի կահույքի ֆաբրիկա,

բ) «Գեղամա»,

գ) Նոր Խարբերդի դիատոմիտների ԳԱՁ

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

16. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-3 որոշումը`

ա) «Հատիս» ԴՁ,

բ) Արտաշատի «ՍՈՒՐ» գործարան

պետական ձեռնարկությունների գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

17. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-5 որոշումը` Սևանի էլեկտրական գործադիր սարքերի գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

18. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-6 որոշումը` Հրազդանի «Դվին» գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

19. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-7 որոշումը` «Էրեբունի» ԳԱՁ-ի «Արագիլ» դուստր ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

20. 1995 թվականի հունվարի 5-ի N 139j-9 որոշումը` «Կարին» քիմռեակտիվ գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

21. 1995 թվականի հունվարի 11-ի N 155j որոշումը` Կապանի մեքենաշինական գործարան պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասով:

22. 1994 թվականի նոյեմբերի 15-ի N 102j-15 որոշման 1-ին կետը` «Հայհրուշակ» ֆիրմա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

23. 1995 թվականի փետրվարի 20-ի N 212j-5 որոշումը` «Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա պետական ձեռնարկության գույքի մասնակի անհատույց սեփականաշնորհման մասին:

II. «Անի» ԳԱՊՁ-ի «Մուշ» ԴՁ,

«Հայհրուշակ» ֆիրմա

պետական ձեռնարկությունները վերակազմավորել փակ բաժնետիրական ընկերությունների` հետագայում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես բաց բաժնետիրական ընկերություններ վերագրանցվելու իրավունքով:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։